«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»` ՆՎԻՐՎԱԾ ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐԻՆ ԵՊԼՀ հանրային կապերի համակարգման բաժին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Փարիզ-Սորբոն 4 համալսարանի միջեւ համագործակցության շրջանակներում այսօր, հոկտեմբերի 4-ինՙ ժամը 10:00-ին, ԵՊԼՀ Մեծ դահլիճում տեղի կունենա «Ֆրանսիական գրականության օրեր»-ի հանդիսավոր բացումը, որին իրենց ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Գ. Գասպարյանը եւ Փարիզ-Սորբոն 4 համալսարանից ժամանած հետեւյալ ներկայացուցիչներըՙ 1. Ժան-Միշել Գասպարյանՙ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական 2. Պասկալ Աքիենՙ Փարիզ-Սորբոն համալսարանի գիտական խորհրդի փոխնախագահ 3. Բեռնար Ֆրանկոՙ Փարիզ-Սորբոն համալսարանի Համեմատական գրականության ամբիոնի վարիչ 4. Անի Կոհան-Սոլալՙ Փարիզ-Սորբոն համալսարանի պրոֆեսոր «Ֆրանսիական գրականության օրեր»-ի շրջանակներում հոկտեմբերի 5-ինՙ ժամը 10.00-ին, ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի կունենա դասախոսությունՙ նվիրված Ժան-Պոլ Սարտրի վաղ շրջանի ստեղծագործություններին, իսկ ժամը 11.15-ինՙ ԵՊԼՀ ուսանողների ջանքերով կբեմադրվի Սարտրի «Ճանճերը» պիեսը: |