3 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 4-րդ տուրում մինչեւ 10 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկըՙ Արմեն Բարսեղյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Իվան Շիցկոյի նկատմամբ: Իսկ Հակոբ Հակոբյանն առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով Ալբերտ Թոմասիի հետ: Արմեն Բարսեղյանը 4 միավորով գլխավորեց մինչեւ 16 տարեկան տղաների մրցաշարի աղյուսակը: 8 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Հակոբ Հակոբյանը, 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարին: Իր հաջող ելույթները շարունակեց նաեւ մինչեւ 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Տիգրան Հարությունյանը: Հաղթելով Թուրքիան ներկայացնող միջազգային վարպետ Վահապ Սանալին, Տիգրանը 4 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: 5 շախմատիստներ նրան զիջում են կես միավորով: Տարիքային այս խմբում հանդես եկող Մանուել Պետրոսյանն ու Կարեն Հովհաննիսյանը վաստակել են 2-ական միավոր: Հաղթարշավը շարունակեց նաեւ Հովհաննես Գաբուզյանըՙ 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով իր հայրենակից Արման Միքայելյանի հետ մրցավեճում, որը մինչ այդ շահել էր բոլոր 3 պարտիաները: Գաբուզյանը Վլադիմիր Ֆեդոսեեւի եւ Դավիթ Պարդոյի հետ 4-ական միավորով առաջատարներն են: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Կարեն Գրիգորյանը վաստակել է 3 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լուգովսկոյի հետ: Հայ շախմատիստուհիներից առավել հաջող ելույթ է ունենում Մանե Ադամյանը: Մինչեւ 12 տարեկան աղջիկների մրցաշարում Մանեն 3,5 միավորով 4-րդ տեղում է եւ ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Գաբրիելա Անտովային, Աննամարի Մարյանովիչին եւ Պոլինա Շուվալովային: Մանեն 4-րդ տուրում հաղթեց Յանա Շնեյդերին: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Անի Հարությունյանը 3 միավորով 6-րդ տեղում է: Նա հաշտություն կնքեց Եվա Հարազինսկայի հետ: Մանեն մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Աննա Ստյաժկինային: |