«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013
| | Տեղադրվել է` 2013-10-03 23:17:31 (GMT +04:00) | Ընթերցված է` 768, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9
| ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՎԵՑ ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ Անտվերպենում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չհաջողվեց նժույգաթափում մտնել եզրափակիչի 8 մասնակիցների շարքըՙ զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ հորիզոնականները: Չնայած դրան, Վահագն Ստեփանյանը նշանակալի հաջողություն արձանագրեց: Նա մրցավարներին հաջողությամբ ներկայացրել է իր մշակած նոր ծրագիրըՙ ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքին, ապա հակադարձ խաչաձեւում: Մրցավարները բարձր են գնահատել երեւանցի մարմնամարզիկի նորամուծությունը եւ այն գրանցվել է մարմնամարզական բարդ տարրերի ու կապակցությունների միջազգային անվանակարգումՙ ստանալով «Ստեփանյան» անվանումը: | | | |
|
| |