RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



ԱՐՁԱԳԱՆՔ ՍՓՅՈՒՌՔԻՑ

Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1306, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 34

«ՖՐԱՆՍԱՀԱՅՈՑ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՇԱՐԺՄԱՆ» ՆԱՄԱԿԸ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

Պ. Ք.

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններից մեկըՙ «Ֆրանսահայոց առաջընթացի շարժումը», մեր թերթի խմբագրությանը հասցեագրած նամակով դիմել է ՀՀ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Շարժման անունից Ներսես Դուրման-Արաբյանը մասնավորապես գրում է. «Թեեւ սփյուռքը իրավունք չունի խառնվելու Հայաստանի ներքին գործերին, սակայն մենք չենք կարող լուռ մնալ որոշ իրադարձությունների առնչությամբ»:

Ապա նամակագիրը նշում է, որ Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին կայացած ԵԽԽՎ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի իրադրությունը, նաեւ անդրադարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին: «Հստակ շարադրանքը եւ դիվանագիտական խոսքի որակը գրավեցին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարբեր ներկայացուցիչների ուշադրությունը, եւ ելույթն արժանացավ ծափահարությունների», արձանագրում է նամակագիրը:

ՀՀ նախագահին դիմելովՙ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ասաց, թե Սերժ Սարգսյանը նախագահ է վերընտրվել ընտրակեղծիքներով, եւ որ Եվրոպայի խաղատներից մեկում տանուլ է տվել 70 մլն եվրո: Ի պատասխանՙ Սերժ Սարգսյանը ափսոսանք է հայտնել, որ «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրությունների ժամանակ անհրաժեշտ հատկանիշները չի դրսեւորել նախագահ ընտրվելու համար: Նախագահն ասաց, որ ինքը երբեք չի մտել եվրոպական որեւէ խաղատուն, եւ եթե 70 միլիոն ունենար, մի մասը Փոստանջյանին կտար:

Փոստանջյանի պահվածքի կապակցությամբ Ներսես Դուրման-Արաբյանը գրում է. «Հայաստանում կամ սփյուռքում ոչ մի հայ չի կարող հանդուրժել անպատասխանատու անձանց նմանօրինակ խոսքերը, որոնք նսեմացնում են հայ ազգի արժանապատվությունը: ՀՀ վերջին նախագահական ընտրություններում պարտված իր տիրոջըՙ Րաֆֆի Հովհաննիսյանին ծառայելովՙ Զարուհի Փոստանջյանը ոչ մի առիթ բաց չի թողնում նախագահ Սարգսյանի իմիջին վնասելու համար: Մեծարգո տիկին Զարուհի Փոստանջյանը խրվել է ստի մութի մեջ եւ կարող է առանց ափսոսանքի այնտեղ խեղդվել: Սակայն նա չի կարող արատավորել կամ ծանակել հայկական ինքնությունը, հանուն որի սփյուռքահայությունն այնքան զոհողություն է արել, որպեսզի այն պատվով ներկայացնի միջազգային ատյաններում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ