Orange-Ը Digitec Expo 2013-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ավարտվեց Digitec Expo 2013 տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Արդեն երկրորդ անգամ այս միջոցառմանը մասնակցող Orange-ն իր տաղավարում այցելուներին առաջարկում էր ծանոթանալ ընկերության մի շարք նորարարություններին: Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացրեց երկրորդ սերնդի MyFi սարքըՙ ներբեռնման մինչեւ 21.6 Մբ/վ արագության հնարավորությամբ: MyFi-ը 3G+/Wi-Fi մոդեմ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել Wi-Fi ծածկույթ Orange-ի ցանցում ցանկացած վայրում, ինտերնետին միացնել մինչեւ 10 սարքավորում, որոնցից մեկըՙ լարով (համակարգիչ, նոութբուք, սմարթֆոն, Wi-Fi տեսախցիկ, խաղային համակարգ եւ այլն): Հիշեցնենք, որ Orange-ի ցանցը միակն է Հայաստանում, որ իր ամբողջ ծածկույթում հնարավորություն է տալիս ներբեռնման մինչեւ 21,6 Մբ/վ արագություն, իսկ 5 քաղաքներումՙ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում եւ Արարատումՙ մինչեւ 42.2 Մբ/վ արագություն: Digitec-ում Orange-ը ներկայացրեց նաեւ նոր սերնդի Flybox-ը, որն ինտերնետի եւ ֆիքսված հեռախոսակապի միասնական լուծում է ինչպես տան , այնպես էլ աշխատավայրի համար: Նոր Flybox-ը, որը շուտով կլինի վաճառքում, կունենա արդեն մինչեւ 21,6 Մբ/վ ներբեռնման արագություն եւ եւ Wi-Fi-ի միջոցով ինտերնետին միաժամանակ 32 սարքավորում միացնելու հնարավորություն: Ֆլայբոքսին կարելի է նաեւ միացնել մեկ ֆիքսված հեռախոս եւ այն օգտագործել տան կամ գրասենյակի ֆիքսված հեռախոսակապի համար: Orange-ի տաղավարի «Խելացի տուն» բաժնում ներկայացված էին լուծումներ, որոնք թույլ են տալիս վերահսկել բնակարանը, գրասենյակը կամ ամառանոցը հեռավորության վրա: Այստեղ ներկայացված է, թե հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգտակար լինել միանգամայն այլ, անսպասելի ոլորտներում: Ներկայացված էր մասնավորապես GSM տեսախցիկը, որը թույլ է տալիս հեռակա կերպով իրական ժամանակում տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում տանը, ամառանոցում կամ խանութում եւ անգամ դիտել անցուդարձը հեռախոսի էկրանին կամ համակարգչով: Մյուս սարքը MyPlug-ն էր, որի շնորհիվ կարելի է հեռավորության վրա կառավարել տան էլեկտրական հոսանքի աշխատանքըՙ SMS-ով միացնել կամ անջատել սարքեր ու համակարգեր, ինչպես նաեւ հետեւել էլեկտրաէներգիայի սպառմանը եւ հեռախոսի միջոցով ստանալ ավտոմատ ազդանշան, եթե օրինակ հոսանքի անջատում է եղել: «Orange-ը շարունակում է լինել նորարարության խթանիչ ուժը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Մենք ներդնում ենք մեր եւ Orange Խմբի ամբողջ նորարարական ուժըՙ էլ ավելի հարմարավետ դարձնելու մեր բաժանորդների կյանքը: Հեռահաղորդակցության տեխնոլոգիաները հզոր ուժ կարող են լինելՙ օգտագործվելով ոչ միայն որպես կապի միջոց, այլ նաեւ որպես առօրյան կազմակերպելու ու հեշտացնելու գործիքներՙ ամենաբազմազան նպատակներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Ձայնային ծառայությունների ոլորտում Orange-ը ներկայացրեց հեռախոսազանգի HD որակը: Օրանժ Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է եւ մինչ օրս միակ օպերատորը Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում, որը ներդրել է այս ծառայությունը: Օրանժ Արմենիայից հետո HD որակով ձայնը ներդրվեց նաեւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ այլուր: HD որակով ձայնն այսօր հասանելի է 60 երկրում եւ տրամադրվում է 78 օպերատորի կողմից, որոնցից 18-ն Orange-ի տարբեր մասնաճյուղեր են: HD որակի ձայն ստանալու համար անհրաժեշտ է, որ եւԲ օպերատորի ցանցն այդ հնարավորությունն ունենա, եւԲ երկու հեռախոսները, որոնցով կատարվում է զանգը: Այսօր HD ձայնը դառնում է որակի նոր չափանիշը, եւ աշխարհում արտադրվող նոր սմարթֆոններն ու ոչ միայն սմարթֆոնները` Alcatel, Apple, Samsung, Nokia, LG, Sony եւ այլ արտադրողների կողմից, մեծամասամբ ունեն HD ձայնի հնարավորություն, որը Հայաստանում հնարավոր է զգալ միայն Orange-ի ցանցում: |