RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013



ՍԻՐԻԱԿԱՆ ԿՆՃԻՌ

Տեղադրվել է` 2013-10-08 23:20:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՆԵՎ ՄԵԿՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Պ. Ք.

Սիրիացի ընդդիմադիրների Ազգային կոալիցիան հրապարակել է իր պահանջները, որոնք «կարող են երաշխավորել» Սիրիայի իրադրության կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2» հաշտության կոնֆերանսի անցկացման հաջողությունը: Հակակառավարական ուժերը հայտարարել են, որ իրենք Ժնեւ չեն մեկնի, եթե բանակցություններում իբրեւ միջնորդ հանդես գա «Սիրիայի թշնամի եւ զավթիչ» Իրանը: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբայի հայտարարությունը:

Բացի դրանից, ընդդիմությունը նախագահ Բաշար Ասադին պաշտպանող լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կողմնակիցներին կոչ է արել հեռանալ Սիրիայից:

Ջարբայի խոսքերով, եթե ընդդիմադիրները ստանան այդ երաշխիքները, ապա Ազգային կոալիցիան անմիջականորեն որոշում կընդունի հաշտության կոնֆերանսին մասնակցելու վերաբերյալ:

Ջարբան հերթական անգամ հրաժարվել է «Ասադի վարչակարգի հետ երկխոսությունից» եւ կրկնել է ընդդիմության կոչըՙ Ասադը պետք է թողնի պետության ղեկավարի պաշտոնը:

Իր հերթին նախագահ Բաշար Ասադը գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսին տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում ինքը պատրաստ կլինի «Ժնեւ-2» կոնֆերանսում բանակցել ընդդիմության հետ: Նրա խոսքերով, բանակցելուց առաջ ապստամբները պարտավոր են դադարեցնել մարտական գործողությունները եւ վայր դնել զենքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ