RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013



Տեղադրվել է` 2013-10-08 23:20:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1261, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՁՎԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸՙ ԿԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Ա. Մ.

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ ձվի թանկացումը պայմանավորված է կերի թանկացումով, որը մշտական բնույթ ունի: Նա նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսին ձվի արտադրության նվազում է արձանագրվել, ինչը 2011-ի օգոստոսին արձանագրված գերարտադրության հետեւանք է: Այդ ժամանակ արտադրողները ստիպված պակասեցրին թռչունների քանակը եւ պահեցին այնքան, որքան անհրաժեշտ էր ներքին շուկայի սպառման համար: Միության նախագահը տեղեկացրեց, որ Նոր տարուն հնարավոր է ձվի դեֆիցիտ, որը կլրացվի ձուն ներկրելու միջոցով:

Պանիրն ու կաթնաշոռը թանկացել են, ո՞րն է պատճառը

Վերջին օրերին նկատելիորեն աճել են որոշ տեսակի կաթնամթերքի գները: Մասնավորապես, բոլոր պանիր արտադրողները թանկացրել են «Լոռի» տեսակի պանրի գինը 300-500 դրամով, այժմ 1 կգ-ն արժե 2500-2800 դրամ: 30-40 դրամով թանկացել է նաեւ 200 գ կաթնաշոռը: Ամենայն հավանականությամբ, այս թանկացումները սեզոնային գործոնի հետեւանք են: Սակայն, ինչպես սովորաբար է պատահում, այս անգամ եւս, դա տեղի է ունենում միաժամանակ, ինչը կարող է լինել գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների արդյունք: Այդ դեպքում այս երեւույթը պետք է հայտնվի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ