RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013



ՄԱՀԱԳՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-10-08 23:20:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1488, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄԱՐՏԻՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Երկարատեւ հիվանդությունից հետո, սրտի կաթվածից վախճանվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աշխատանքային բեղուն գործունեությամբ հանրապետությունում ճանաչված մասնագետ Մարտին Մելքոնյանը:

Մարտին Ռաֆայելի Մելքոնյանը ծնվել է 1953 թ. մարտի 13-ին ՀՍՍՀ Մարտունի քաղաքում: 1971 թ. ավարտել է Մարտունու թիվ 1 դպրոցը եւ նույն տարում ընդունվել, իսկ 1976 թ.. ավարտել է Երեւանի Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է դեռեւս դպրոցական տարիքից` ամառային արձակուրդների ընթացքում աշխատելով հայրենի տնտեսությունում: 1977 թ. նշանակվում է Մարտունու էլեկտրատեխնիկական սարքավորումների գործարանի փոխտնօրեն, իսկ 1979-1987 թթ., տակավին երիտասարդ տարիքում, նրան են վստահում 600 աշխատող ունեցող այդ գործարանի տնօրենի պատասխանատու պաշտոնը: Այնուհետեւ շրջանի ղեկավարությունը, գնահատելով Մ. Մելքոնյանի աշխատանքին անմնացորդ նվիրվելու եւ կազմակերչական ունակությունները, նրան վստահում է մի շարք կարեւոր պաշտոններ: 1985-87 թթ. Մ. Մելքոնյանը Մարտունու գազի շահագործման եւ սպասարկման հիմնարկի տնօրենն էր, 1987-90 թթ.` Մարտունու ավանային խորհրդի նախագահը, 1990-94 թթ.` Մարտունու շրջանային կոոպերացիայի նախագահը, 1997-2004 թթ. Մարտունու էլեկտրացանցեր ՓԲԸ-ի տնօրենը:

Մ. Մելքոնյանը երկար տարիներ եղել է Մարտունու քաղաքային, շրջանային խորհուրդների, իսկ 1990-95 թթ.ՙ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է ՀՌԱԿ պատգամավորական խմբակցության անդամ:

Ցավոք, առողջական խնդիրները 2004 թ.-ից նրան հնարավորություն չէին տալիս շարունակելու աշխատանքային գործունեությունը, սակայն նա միշտ ձգտում էր, փորձում շարք վերադառնալ, պայքարում էր դրա համար: Չորս զավակների հայր էր ու չորս թոռնիկների պապիկ, որոնց նա համարում էր «հրաշքներ»:

Այսօր հասարակությունը ցավում է ուժերի ծաղկուն տարիքում կյանքից անժամանակ հեռացած հրաշալի մարդու, ընտանիքի նվիրյալի եւ լավ ընկերոջ համար:

Մի խումբ ընկերների անունից`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ