RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013



Տեղադրվել է` 2013-10-08 23:20:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1278, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿԱՍՊԱՐՈՎՆ ՈՒ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԸ ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Տալլինում ընթացող ՖԻԴԵ-ի գլխավոր նստաշրջանում այդ կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն իրենց թեկնածությունն են առաջադրել նախագահի պաշտոնում: ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2014-ի օգոստոսին նորվեգական Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամանակ:

Կիրսան Իլյումժինովի կարծիքով ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում Կասպարովի ընտրվելու դեպքում աշխարհի նախկին չեմպիոնը շախմատի միջազգային ֆեդերացիան կքաղաքականացնի եւ կօգտագործի անձնական նպատակներով. «Նա ժամանակին արդեն ստեղծել էր մի քանի կազմակերպություններ, սակայն դրանք կազմալուծվեցին, քանի որ ներգրավվել էին քաղաքականության մեջ: Նրան ամբիոն է հարկավոր, այլ ոչ թե համաշխարհային շախմատի զարգացում: Մեկ տարի անց ՖԻԴԵ-ի կոնգրեսում կպայքարեմ նախագահի պաշտոնի համար, որպեսզի թույլ չտամ միջազգային ֆեդերացիայի ներգրավումը քաղաքականության մեջ եւ շարունակեմ զարգացնել շախմատը ողջ աշխարհում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #171, 09-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ