ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ Լեւոն Արոնյանը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ գրանցած ոչ-ոքիով սկսեց Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ մրցաշարը: Հաշտություն կնքեցին նաեւ Մայքլ Ադամսն ու Շահրիյար Մամեդյարովը: Վերջինիս հետ Արոնյանը կխաղա 2-րդ տուրում: Մրցակարգի համաձայն, հաղթանակի դեպքում շախմատիստին տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր: Այնպես որ Բիլբաոյում հաղթանակի արժեքը մեծ է: Մրցաշարն անցկացվում է 2 շրջանով: |