10.000 ՊԱՐԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ «Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների եւ կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը անօթեւան ընտանիքներին ջերմություն պարգեւելու նպատակով նախաձեռնել ենք «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» ակցիա: Կոչ ենք անում բոլոր բարեսիրտ մարդկանց միանալ մեր նախաձեռնությանը: Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են եւ անօթեւան ընտանիքներին բաժանելու նպատակով «Շիրակ կենտրոնին» տրմադրել են վառելափայտի գումար. 1. Ամերիկյան «Փարոս» եւ «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, «Marc Tognazzi Memorial Found» and «Paros Foundation» - 300 պարկ: 2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան - 200 պարկ: 3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյան - 10 պարկ: 83 մաքսանենգ բջջային հեռախոսներ են առգրավվել Ինչպես տեղեկացանք ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, երեկ ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք: Երեւանի բնակիչ Արմեն Զաքարյանը, իրեն պատկանող «Մերսեդես» միկրոավտոբուսի ուղեւորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy եւ այլ մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով: |