ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրն անհաջող էր Վլադիմիր Հակոբյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը Դմիտրի Կոկորեւն էր: Հակոբյանը 4,5 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական, իսկ Կոկորեւը Մաքսիմ Մատլակովի հետ գլխավորեց աղյուսակը: 4,5 միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը պարտության մատնեց Մարկ Ցեյթլինին: 4 միավոր ունի Վահե Բաղդասարյանը, որն առավելության հասավ Եվգենի Պլետնեւի նկատմամբ: Զավեն Անդրեասյանը պարտվեց Ալեքսեյ Մոկշանովին եւ 3,5 միավորով նահանջեց 74-րդ հորիզոնական: Աննա Հայրապետյանն ու Արմեն Անտինյանն ունեն 3-ական միավոր: |