ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 200-ԱՄՅԱԿԻՆ Հ. Հ. Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի President-Hotel-ում կկայանա «Գյուլիստանի խաղաղ պայմանագիր. պատմություն եւ ժամանակակից իրողություններ» խորագրով կոնֆերանսՙ նվիրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին: Կոնֆերանսում կքննարկվի պայմանագրի դերը քաղաքական այս փուլում եւ դրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի եւ հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Կոնֆերանսում ելույթներ կունենան հայտնի պատմաբաններ եւ քաղաքագետներ Ռուսաստանից եւ Հարավային Կովկասի երկրներից: |