RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#182, 2013-10-24 > #183, 2013-10-25 > #184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-25 23:28:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1025, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայկական ոսկերչությունը միջազգային լայն ճանաչում է ստանում, տարեցտարի ավելանում են «Yerevan show 2013» ոսկերչության միջազգային ցուցահանդեսի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը:

Հոկտեմբերի 28-30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Կայանալիք երրորդ ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 20 երկրի 100 ընկերության աշխատանքներ: Այս տարի էլ ցուցահանդեսին որպես պատվավոր հյուրեր ներկա կգտնվեն Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին եւ Malca-Amit Global Limited ընկերության ղեկավար Նայջըլ Փաքսմանը:

Այս տարի ցուցահանդեսում կներկայացվի 130 տաղավար: Սա, ըստ Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ Արտակ Ուդումյանի , հսկայական առաջընթաց է, որովհետեւ նախորդ ցուցահանդեսում ներկայացվել էր ընդամենը 36 ընկերության աշխատանք 48 տաղավարով: Ավելացել է նաեւ հայկական ընկերությունների թիվը. «Հայաստան» տաղավարով այս տարի կներկայացվեն 25 ընկերության աշխատանքներ:

Արտակ Ուդումյանի խոսքերովՙ միությունը հսկայական ջանք է գործադրել, որպեսզի ցուցահանդեսը տեղականից վերածվի տարածաշրջանայինի: Առաջին արգելքը հաղթահարված է, եւ Երեւանում կայանալիք ցուցահանդեսներն արդեն ընդգրկվել են ընդհանուր ոսկերչական ցուցահանդեսների ցանկի մեջ:

«Դրա մասին է խոսում այն փաստը, որ խոշոր ընկերությունները, որոնք հաշվառում են ցուցահանդեսները, մարկետինգ են անում, արդեն մտցրել են ցուցահանդեսն իրենց չվացուցակի մեջ: Այս ցուցահանդեսները նպաստում են նաեւ Հայաստանում ոսկեգործության զարգացմանը», վստահեցրեց Ուդումյանը:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի գնահատմամբՙ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու ոսկերչական կենտրոն: Այժմ Հայաստանի ոսկերիչների ասոցիացիան կառավարության հետ քննարկում է ոսկերչության ոլորտում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը: Միրզոյանի խոսքերովՙ հոկտեմբերի վերջին կայանալիք ցուցահանդեսը եւս մեկ հարթակ է որպեսզի միջազգային ընկերությունները ծանոթանան առեւտրատնտեսական գոտու հնարավորություններին եւ հետագայում ներդրումներ կատարեն:

Միությունը ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկել ավելի քան 100 գնորդի: Նրանք Ռուսաստանից. Արաբական Միացյալ Էմիություններից եւ Բելառուսից առեւտրական կազմակերպությունների ղեկավարներ են, ովքեր կգնեն զարդեր, կկնքեն պայմանագրեր եւ ձեռք կբերեն համագործակցության նոր եզրեր: Ստացվում է, որ երեւանյան ցուցահանդեսը հրաշալի հարթակ է դառնում եւ ապահովում կապ ու շահավետ համագործակցություն ոսկերիչների եւ գնորդների համար:

Ցուցահանդեսի շրջանակներումՙ հոկտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ համաժողով, որտեղ կներկայացվեն զեկույցներ Հայաստանում եւ աշխարհում ոսկեգործության զարգացման խնդիրների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #184, 26-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ