RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 782, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԴԵՍՊԱՆ ՌԵՆՈ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Հ. Հ.

Թե Ֆրանսիայում երբ կընդունվի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն դժվարանում է պատասխանել, սակայն նշում է, որ հարցն աշխատանքային փուլում է: Նրա խոսքերովՙ այսօր մասնագետներն աշխատում են, որ օրինագիծը համաձայնեցվի երկրի սահմանադրությանն ու վիճահարույց կետեր չլինեն:

Նա հիշեցրեց, որ 2012-ի հունվարին Ֆրանսիայի Ազգային ժողովը շրջանառության դրեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: «Հետագայում օրենքը հայտնվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրակարգում: Խորհուրդն անվավեր ճանաչեց օրինագիծըՙ սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Սարկոզին էլ հանձնարարեց մշակել նոր օրինագիծ, որտեղ ներկայացված կլինի մերժումը քրեականացնող կետըՙ հաշվի առնելով սահմանադրության պարտադիր պահանջները», ասաց Ռենոնՙ հավելելով, որ այսօր աշխատանքային խումբը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:

Անդրադառնալով Հայաստանի որոշմանըՙ անդամակցել Մաքսային միությանը, դեսպանն ասաց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ հաշվի է առնում իր շահերը: «Տեղյակ եմ, որ Հայաստանի իշխանություններին ասվել է, որ կա ցանկություն շարունակելու հարաբերությունները Եվրոմիության ամենատարբեր ատյանների հետՙ այնքանով, որքանով դա համապատասխանում է կայացրած որոշմանը»:

Դեսպանի խոսքերովՙ ԵՄ-ն կշարունակի զարգացնել եւ խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: «Իշխանությունները ցանկություն են հայտնում բոլոր ոլորտներում եւ բոլոր ձեւաչափերում շարունակել իրենց գործակցությունը ԵՄ-ի հետ: Եվրոմիությունը չի փակել իր դռները, այն բաց է Հայաստանի առաջ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ