RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#184, 2013-10-26 > #185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-29 23:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 709, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆՈՒՄ

Հ. Հ.

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 189 000 անձ, որոնց 92 տոկոսը չի աշխատում:

Ուսումնասիրված աշխատանքի հայտարարություններից պարզ է դարձել, որ գործատուները գերադասում են աշխատանքի ընդունել երիտասարդներին ու չեն ցանկանում իրենց կոլեկտիվում տեսնել հաշմանդամություն ունեցող անձանց:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդի խոսքերովՙ խնդիրը պետք է կարգավորվի օրենսդրական դաշտում, պետք է բացառվի հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խտրականությունն ու հավասար հնարավորությունները աշխատանքի ընդունման վայրում պետք է լինեն ոչ թե բարի կամքի դրսեւորման արդյունք, այլ օրենքի մակարդակով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի խոսքերովՙ հավասար հնարավորությունների դրսեւորման համար մշակվել է օրենսդրական նախագիծ եւ այժմ Ազգային ժողովում քննարկվում է «Զբաղվածության մասին» օրենքը:

«Պետական կազմակերպություններն այսօր պետք է օրինակ ծառայեն մասնավոր ընկերություններինՙ աշխատանքի ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց», ասաց փոխնախարարը: Նման մի նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կազմում այսօր կա 30 հաշմանդամություն ունեցող անձ:

«Save the children» կազմակերպության տնօրեն Իրինա Սաղոյանն էլ տեղեկացրեց, որ այսօր 600 մարդ մասնագիտական վերապատրաստում է անցնում, որպեսզի հետագայում ձեռք բերի աշխատանք: 14 հասարակական կազմակերպություններ «Save the children»-ից ստացել են դրամաշնորհներ, որպեսզի վերապատրաստման ծրագրեր իրականացնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նաեւ մարզերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #186, 30-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ