RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1041, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. Հ.

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի բնորոշմամբՙ արտագաղթը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթ է եւ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր իրականացնել արտագաղթի դադարեցման ուղղությամբ: Մինասյանն առաջարկում է խնդրի լուծումը դիտարկել որպես ազգային պլատֆորմ եւ արտագաղթի վտանգները հաղթահարելու համար ներգրավել բոլոր քաղաքական ուժերինՙ իշխանություն, ընդդիմություն, այլընտրանք, հասարակական կազմակերպություններ եւ Հայ առաքելական եկեղեցի:

Ըստ Մինասյանիՙ արտագաղթելու առաջին պատճառն այն է, որ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, կամ աշխատանքին համապատասխան վարձատրություն չկա: Որպես պատճառ պատգամավորն առանձնացնում է նաեւ արդարադատության նկատմամբ հավատի բացակայությունն ու ապագայի անորոշությունը:

Արտագաղթի վտանգները նվազեցնելու նպատակով Դաշնակցությունը ներկայացրել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրային դրույթները, որոնցից մի քանիսն արդեն ներառվել են կառավարության ծրագրերում: Բացի ծրագրային դրույթներիցՙ դաշնակցական պատգամավորն առաջարկում է վերականգնել ապագայի հանդեպ հասարակության հավատն ու վարել կադրային ճիշտ քաղաքականություն: «Աշխատատեղերի ստեղծման ծրագիրը շատ կարեւոր է, եւ Դաշնակցությունը կառավարությունից պահանջում է հրապարակել աշխատատեղերի ստեղծման «ճանապարհային քարտեզ»: Մենք համոզված ենք, որ կառավարության հայտարարած 100000 աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ», ասաց պատգամավորը ՄԱԱ-ում կազմակերպված քննարկմանը, միաժամանակ հավելելով, որ չեն ցանկանում իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել: Թեպետ Դաշնակցությունը քննադատում է իշխանությունների ծրագրերը, սակայն նրանք հակված չեն այն մտքին, որ իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր կանխմտածված դատարկում են երկիրը: Պատգամավորը կարեւոր է համարում, որ երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում հասարակությանը միավորի ոչ թե միմյանց դեմ չարությունը, այլ միասնական լինելն ու խնդիրները համախմբված լուծելու ցանկությունը:

Արտագաղթի կանխարգելման ուղղությամբ «Արազա» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Հանրային ցանց»-ի համակարգող Թամարա Աբրահամյանի գնահատմամբ էլՙ անհրաժեշտ է աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի արտագաղթի դեմ պայքարով: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու «APSC» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը կարծում է, որ անհրաժեշտ է տնտեսական բարեփոխումներ կատարել, հակառակ պարագայում անհնար կլինի դադարեցնել արտագաղթը: Մանուկյանը համոզված է, որ եթե մեր երկիրը կարողանա բնակչությանն ապահովել աշխատատեղերով, ապա արտագաղթի ցուցանիշները կնվազեն: Դա են ապացուցում նաեւ իր կազմակերպության իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: «Բնակչության 50 տոկոսը հայտարարել է, որ հնարավորության դեպքում պատրաստ է արտագաղթել երկրից այլ երկրում աշխատանք գտնելու նպատակով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ