RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013



Տեղադրվել է` 2013-11-15 23:39:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1065, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԿՀՎ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Պ. Ք.

ԿՀՎ-ն սկսել է կազմել միջազգային դրամական փոխանցումների տվյալների ծավալուն բազա, որ կներառի ֆինանսական գործառնությունների հետ կապված տեղեկություններ եւ ԱՄՆ-ի միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալներ: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal հանդեսըՙ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ:

Հատուկ ծրագրի շրջանակներում հետախուզական վարչությունը տվյալներ է հավաքում դրամական փոխանցումներ իրականացնող ամերիկյան ընկերություններից: ԿՀՎ-ն համագործակցում է մասնավորապես Western Union ամերիկյան ընկերության հետ:

Բազայում չեն ներառվի ներքին դրամական փոխանցումներ: Հավաքվող տեղեկությունների մեծ մասը վերաբերում է արտասահմանյան փոխանցումներին, սակայն դրանց որոշ մասն անցնում է ԱՄՆ-ով: Այդ ծրագրի շրջանակներում ԿՀՎ-ն համագործակցում է ՀԴԲ-ի հետ, որին տեղեկություններ է փոխանցում երկրի ներսում ենթադրվող ահաբեկչական գործունեության վերաբերյալ:

Երկու հատուկ ծառայությունները հրաժարվում են մեկնաբանել իրենց գործողությունների հետ կապված տեղեկությունները:

ԿՀՎ-ն զբաղվում է արտաքին հետախուզությամբ, ուստի իրավունք չունի հետեւելու ԱՄՆ-ի քաղաքացիներին: Սակայն տվյալ դեպքում, դատելով ըստ ամենայնի, հատուկ ծառայությունն օգտվում է այն հանգամանքից, որ ինքը կարող է ԱՄՆ-ում իրականացնել արտաքին հետախուզության նպատակներին ծառայող գործողություններ: Ներկայիս ծրագրի խնդիրն է վերահսկել ֆինանսական այն հոսքերը, որոնք միտված են ամբողջ աշխարհում ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմանը:

Դրամական փոխանցումների լրտեսման ծրագրի գոյության մասին ամերիկացի օրենսդիրներն իմացան 2013-ի ամռանը: Նրանք դժգոհություն են արտահայտում ծրագրի առնչությամբ, քանի որ հատուկ գործակալները հավաքում են ոչ միայն դրամական փոխանցումներին վերաբերող տեղեկություններ, այլեւ քաղաքացիների անձնական տվյալներ, օրինակՙ սոցիալական ապահովագրության համարներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ