RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#197, 2013-11-14 > #198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013



Տեղադրվել է` 2013-11-15 23:39:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԼՈՒԶՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը չափազանց անհաջող անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական հերթական մրցախաղը Թուլուզումՙ 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով ֆրանսիացիներից, որոնք հոկտեմբերին Երեւանում էլ հաղթել էին խոշոր հաշվով (4-1):

Դեռեւս առաջին խաղակեսում Մարտյալը, Լանդրն ու Տովենը 3 անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Ընդմիջումից հետո Տովենը եւս 2 գոլ խփեց, իսկ հանդիպման վերջնակետը դրեց Ալլեն:

Այսպիսով, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նորամուտը շատ անհաջող անցավ: Սակայն մարզչին մեղադրել չի կարելի, քանի որ Խաշմանյանն ընդամենը 2 օր է շփվել հավաքականի ֆուտբոլիստների հետ, որոնց մեծամասնությունը «Փյունիկից» են:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 խաղից հետո 3 միավորով նախավերջինՙ 4-րդ տեղում է: Իսկ Ֆրանսիայի ընտրանին 15 միավորով միանձնյա առաջատարն է:

Նոյեմբերի 19-ին մեր երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս ուժերը կչափի բելառուսների հետ, որոնք 3 միավորով եզրափակում են ընտրական 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #199, 16-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ