ՎԱՐԴԱՆ ԿՈՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 2-ՐԴ ՄԵԴԱԼԸ ՊԱՐԳԵՎԵՑ Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի համար եւս մեկ մեդալ ապահովեց մինչեւ 70 կգ քաշային Վարդան Կոսյանը: Նա քառորդ եզրափակիչում համառ մրցապայքարում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Պոգրեբնյակին ու մտավ հաջորդ փուլՙ իր համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալը: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ բռնցքամարտիկը կմրցի ադրբեջանցի Հուսեյն Թավերդիլիի հետ: Մեր մյուս բռնցքամարտիկըՙ մինչեւ 54 կգ քաշային Սպարտակ Թամարյանը քառորդ եզրափակիչում պարտվեց անգլիացի Ռայան Գարներին ու դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Այսպիսով, Անապայում ռինգ դուրս եկած մեր 7 բռնցքամարտիկներից ասպարեզում մնացել են միայն երկուսըՙ Դավիթ Ասատրյանը (48 կգ) եւ Վարդան Կոսյանը (70 կգ), որոնք նվազագույնն իրենց համար ապահովել են բրոնզե մեդալը: |