ԻՐԱՔԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Վ. Պ. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է ժամանել Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին: Իրաքի արտգործնախարարին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հոշիար Զիբարին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ: Այսօր` դեկտեմբերի 3-ին տեղի կունենան Հայաստանի եւ Իրաքի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետեւի համատեղ մամլո ասուլիս: Նուն օրը Իրաքի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: |