RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1263, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ԱԼ ՋԱԶԻՐԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության փաստը լուսաբանող ֆիլմ է ցուցադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմում խոսվել է նաեւ այն մասին, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու համար Թուրքիան աշխատում է օգտագործել Միացյալ Նահանգներում գտնվող հրեական լոբբին:

Հեռուստաալիքը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն այդ հարցում դեռ վերջնական որոշում չի ընդունվել: «Ալ Ջազիրա»-ն ընդգծում է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելում հայկական համայնքի լոբբիստական գործողություններին, իսրայելական կառավարությունը չի ցանկանում ավելի վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Անհամաձայնություն Միջերկրական ծովում» կոչված ֆիլմում «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է նաեւ թուրք-իսրայելական վատթարացած կապերին, Իսրայել-Պաղեստին հակամարտությանը, Գազայում տեղի ունեցած զարգացումներին, Միջերկրական ծովում հույների` բնական գազի մեծ պաշարներ հայտնաբերելու հարցին, Իսրայելի ու Կիպրոսի միջեւ առեւտրային եւ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ