RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013



Տեղադրվել է` 2013-12-02 23:40:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 945, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ԱՐԱՐԱՏՆ» ԱՐՁԱԿՈՒՐԴԻ Է ՄԵԿՆՈՒՄ 8 ՄԻԱՎՈՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

14-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսը: Թիմերը մեկնում են արձակուրդ, որից հետո կսկսեն նախապատրաստվել մարտին վերսկսվող առաջնության 2-րդ կեսին:

Բարձր տրամադրությամբ առաջնության առաջին կեսին հրաժեշտ տվեցին արարատցիները, որոնք 14-րդ տուրում հյուրընկալել էին «Փյունիկին»: «Արարատը» դեռեւս նախորդ տուրում ապահովել էր 1-ին հորիզոնականը: «Փյունիկի» հետ խաղում էլ արարատցիներն իրենց լավ դրսեւորեցին եւ 2-0 հաշվով արժանի հաղթանակ տոնեցին: Դեռեւս առաջին խաղակեսում առաջնության լավագույն ռմբարկուներից մեկըՙ Գեւորգ Նռանյանը 2 անգամ գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Այդ հաղթանակի շնորհիվ «Արարատն» ավելի մեծացրեց միավորների տարբերությունն իրեն հետապնդող «Շիրակից»ՙ լուրջ հայտ ներկայացնելով չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:

Իսկ ահա «Շիրակը» Գյումրիում չկարողացավ հաղթել «Միկային»ՙ բավարարվելով ոչ-ոքիով: Շիրակցիների կազմում կրկին ակտիվ էր Սերժ Դեբլեն, որն էլ 2-րդ խաղակեսի սկզբին բացեց հաշիվը: Սակայն շիրակցիներին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Իսկ «Միկայի» գրոհներից մեկը դիպուկ հարվածով եզրափակեց Վարդգես Սաթումյանըՙ փրկելով թիմին պարտությունից: Նա վերջին 3 հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլիՙ խփելով 4 գնդակ: Նախորդ տուրում էլ Սաթումյանի խփած 2 գոլերի շնորհիվ «Միկան» 2-1 հաշվով հաղթել էր «Ուլիսին»:

Անսպասելի էր «Բանանց»-«Ալաշկերտ» խաղում գրանցված գերխոշոր հաշիվըՙ 7-0: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Ալաշկերտը» կարծես թե սկսել էր կարգավորել խաղը: Սակայն «Բանանցի» հետ խաղում թիմի մեխանիզմում կարծես ինչ-որ բան խանգարվել էր: «Բանանցից» 2-ական գոլերի հեղինակներ դարձան Ռումյան Հովսեփյանն ու Գեւորգ Կարապետյանը, մեկական գնդակ խփեցին Ֆոֆանա Սեկուն, Արտակ Եդիգարյանն ու Կառլո Ստեֆանո Ռոդրիգեսը:

Իսկ ահա «Ուլիս»-«Գանձասար» խաղում դարպասները մնացին անառիկ:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ1493220-730
2. Շիրակ1464424-1822
3. Գանձասար1455426-1820
4. Բանանց1447318-1119
5. Միկա1447316-1419
6. Փյունիկ1445522-2017
7. Ուլիս1434712-1913
8. Ալաշկերտ1423915-469

Ռմբարկուները

Գեւորգ Նռանյան«Արարատ»9
Սերժ Դեբլե«Շիրակ»9
Միհրան Մանասյան«Ալաշկերտ»7
Արտակ Դաշյան«Գանձասար»7
Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»6
Նարեկ Բեգլարյան«Միկա»6

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 03-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ