ՕԶԲԻԼԻՍԸ ՆՊԱՍՏԵՑ «ՎՈԼԳԱՅԻ» ՋԱԽՋԱԽՄԱՆԸ Ֆուտբոլի ՌԴ առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ Արաս Օզբիլիսըՙ 2 անգամ գրավելով «Վոլգայի» դարպասը: «Սպարտակը» 6-1 հաշվով ջախջախեց մրցակցին եւ 36 միավորով 3-րդ տեղում է: 37 միավորով աղյուսակը գլխավորում է «Զենիթը»: Արաս Օզբիլիսը ՌԴ ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 5-ի: Լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում են Յուրա Մովսիսյանն ու ռոստովցի Արտյոմ Ձյուբան, որոնք 12-ական գնդակ են խփել: |