ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐ Է ԶԻՋՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ Հնդկաստանում վերջնագծին է մոտենում շախմատի մրցաշարը: 9 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը 6,5 միավորով 5-րդ տեղում է: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Սեթուրամանին, Գուջրաթի Վիդիթին եւ Իվան Պոպովին: Վերջին 4 տուրում Սամվելը 3 միավոր վաստակեցՙ հաղթելով Դաս Նելոտպալին, Պրասադ Դուլիպալային, հաշտություն կնքելով Թոռնիկե Սանիկիձեի եւ Վլադիսլավ Բորովիկովի հետ: 5,5-ական միավոր են վաստակել Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը: Վահե Բաղդասարյանն ունի 5 միավոր: Վերջին տուրերում անհաջող խաղաց Լեւոն Բաբուջյանըՙ կրելով 3 պարտություն, մեկ պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա 4,5 միավորով նահանջել է 55-րդ հորիզոնական: Մարիա Գեւորգյանն ունի 3,5 միավոր: |