«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը» երեկ խորհրդարանում կրկին երկարաձգեցին` գործողության ժամկետը սահմանելով մինչեւ դեկտեմբերի մեկը, իսկ դեկտեմբերի մեկից քսանն էլ զորակոչն է: Ըստ փոփոխությունը ներկայացրած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` փոփոխությամբ լուծվում են քաղաքական եւ իրավական հարցեր. առաջին դեպքում` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող, պարտադիր զինվորական ծառայություն ...
Կիեւում երեկ մեկնարկած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Կիեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած հանդիպմանը:
Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ մեր երկրի նախկին նախարարներից մեկը մամուլում հայտարարել էր, թե այդ այցը շոու է, Ռուսաստանի կողմից PR քայլ, որ որպես գերտերություն Ռուսաստանի վերականգնման ճիգերը դատապարտված են կործանման: Պրոֆեսիոնալ դիվանագետին ոչ վայել մտքեր: Նախ, դուր է գալիս մեզ, թե՞ ոչ, Պուտինը էժան քաղաքագետ չէ, եւ մեր ...
Ամերիկյան հատուկ ծառայություններից մեկըՙ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) հետեւում է ամբողջ աշխարհում բջջային հեռախոսների տերերի տեղաշարժերին եւ բացահայտում նրանց կապերը: «Վաշինգտոն փոստ» թերթը դեկտեմբերի 5-ի համարում գրում է, որ այդ են վկայում ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը:
Մինչեւ Ուկրաինայում ընդդիմությունը բողոքի զանգվածային ելույթներով իշխանություններից պահանջում է ստորագրել Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիր, բուն Եվրոպայում ոմանք դժգոհ են հենց Եվրոմիության վարած քաղաքականությունից: Եվրոպամետ ուկրաինացիների գլխավոր ակնկալիքներից մեկն այն է, թե փաստաթղթի ստորագրումը ապագայում իրենց հնարավորություն կտա Եվրոպայում տեղաշարժվելու առանց այցագրերի: Սակայն Եվրոմիությունը սկսել է միջոցներ ձեռնարկել արեւելաեվրոպացիների, ասիացիների եւ ...
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ նրանց մի շարք դաշնակիցներ օրերս Անկարայում առաջին անգամ անմիջական բանակցություններ են վարել սիրիացի իսլամիստների հետ: Բրիտանական «Թելեգրաֆ» թերթը հաղորդում է, որ նախագահ Բաշար Ասադի արտասահմանյան հակառակորդները փորձում են շփումներ հաստատել իսլամիստների հետ, քանի որ ընդդիմությունը կորցնում է ազդեցությունը Սիրիայում:
«Լույսը խավարից առաջ»: Սա է «SAVE» ծրագրի Հայկական լուսանկարչական արխիվներ բաժնի հրատարակած 2014 թվի օրացույցների թեման, որտեղ, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Թոմ Վարդապետյանի հոդվածի, ներկայացված է Օսմանյան կայսրությունում նախացեղասպանական ժամանակների հայերի առօրյա կյանքը:
Կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջեւ Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային, որը տեղի էր ունեցել նախորդ հինգշաբթի:
Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր Պուտինի այցի մասին շատ խոսեցինք, ընդ որում` տարբեր տեսանկյուններից: Հնչեցին տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ, մասնավորաբար Պուտինի այցի ձեւի, նպատակի, հայտարարությունների վերաբերյալ: Անգամ կարծիք հնչեց, թե «քանի որ Պուտինը Հայաստանում անցկացրած վեց ժամից քիչ ավելի ժամանակում մուգ կարմիր փողկապ էր կրում, ուրեմն նա Հայաստանում իրեն բավականին ինքնավստահ էր ...
Արամ Սաֆարյան - Պարոն Թավադյան, մինչեւ սեպտեմբեր մեր քաղաքական եւ հասարակական շրջանակները լրջորեն քննարկում էին եւ Մաքսային միության, եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը համատեղելու հնարավորությունը: Հետո պարզվեց, որ դա հնարավոր չէ: Ավելի ուշ տեղի ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, որի արդյունքները դեռ խորապես չընկալած եւ չմարսածՙ մենք Հայաստանում ...
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երեկ կառավարության հավանությանն արժանացած լրացումներով Կենտրոնական բանկին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Եվրոհանձնաժողովը 1,7 մլրդ եվրո ընդհանուր գումարով տուգանել է 8 խոշորագույն բանկերի, որոնց թվում են Deutsche Bank-ը, Royal Bank of Scotland-ը եւ JP Morgan-ը: Բանկերը մեղադրվում են կարտելներ ստեղծելու եւ տոկոսադրույքներով ձեռնածություն անելու մեջ:
Երբ բարեգործության թիրախը երեխաներն են, կարեւորը շարունակականության սկզբունքն է: Հատկապես խոցելի խմբերի երեխաների համար աջակցությունը չի կարող լինեն միանգամյա կամ ինքնանպատակ: Այս տիպի բարեգործությունը պետք է լինի մտածված, ծրագրված եւ օգնի երեխային ստանալ այնպիսի հմտություններ եւ կարողություններ, որոնք նա ինքը կարող է օգտագործել հետագայում:
Աշնան վերջին ամիսը հիրավի հիշարժան կարելի է համարել ոչ միայն վիեննաբնակ տաղանդավոր դաշնակահար Նարե Արղամանյանի, այլեւ նրա բազմաթիվ երկրպագուների համար, ովքեր այսօր բնակվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ նրա սահմաններից շատ հեռու: Ողջ նոյեմբեր ամիսը Նարեն հանդես եկավ եվրոպական ամենատարբեր քաղաքներում: Հոկտեմբերի վերջին Բեռլինի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հանդես եկավ գերմանական ...
Փարիզի ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել հայտնի մտավորական եւ վերլուծաբան Երվանդ Ազատյանի խմբագրական էսսեների ֆրանսերեն հավաքածուի շնորհանդեսը:
Անթալիայում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որում Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ: Մեր շախմատիստներին ոչ միայն չհաջողվեց պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այլեւ մրցանակակիր դառնալ: Բրոնզե մեդալներին արժանանալու համար ՀՀ հավաքականին ավարտական` 9-րդ տուրում անհրաժեշտ էր հաղթել ուկրաինացիներին: Սակայն հաջողությունը երես էր թեքել մեր շախմատիստներից, որոնք պարտվեցին 1,5-2,5 հաշվով եւ ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, որն «Իմպուլսի» կազմում 22 գոլ էր խփել, ամենայն հավանականությամբ հաջորդ տարի կրկին հանդես կգա հայկական ակումբներից մեկում:
Ֆուտբոլի արքա Պելեն հրաժարվել է այսօր կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների վիճակահանությանը մասնակցելուց: Նա միայն ներկա կգտնվի միջոցառմանը, թեեւ վիճակահանությանը մասնակցելու խնդրանքով Պելեին էր դիմել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը: Պելեն նշել է, որ մի փոքր վախենում է, թե վիճակահանության արդյունքները բրազիլացիների համար հաջող չեն լինի:
Ինչպես տեղեկացանք «Շիրակի» մամուլի քարտուղարությունից, ակումբի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երիտասարդ 2 կիսապաշտպաններիՙ Կարեն Հակոբյանի եւ Քյարամ Սեւոյանի հետ:
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի բրոնզե մրցանակակիր Արթուր Դավթյանը հիանալի ելույթ ունեցավ մոսկովյան մրցաշարումՙ արժանանալով արծաթե մեդալի: Մրցաշարը նվիրված էր խորհրդային անվանի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի բացարձակ եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին: Միջազգային այդ մրցաշարն անցկացվում էր արդեն 20-րդ անգամ:
Լեւերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը հայտարարել է, որ իրենց ակումբը եւս հետաքրքրվում էր Հենրիխ Մխիթարյանով, սակայն գումարի պատճառով չեն կարողացել նրան հրավիրել թիմ: