«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #214, 07-12-2013
| | Տեղադրվել է` 2013-12-06 23:25:50 (GMT +04:00) | Ընթերցված է` 987, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 25
| ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ Երեւանում դեկտեմբերի 13-ին եւ 14-ին կկայանա Արգենտինական կինոյի փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից, փառատոնի շրջանակներում իսպաներեն լեզվով, անգլերեն ենթագրերով կցուցադրվեն Գաբրիել Նեսսիի «Վինիլային Օրեր» (2012), Դանիել Բուրմանի «Քույր եւ եղբայր» (2010) եւ Արմանդո Բոի «Վերջին Էլվիսը» (2012) ֆիլմերը: Միջոցառումը կկայանա «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Մուտքն ազատ է: | | | |
|
| |