RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ա. Մ.

Թափուր երթուղիների սպասարկման մրցույթն այս անգամ էլ չի կայանա

Ձյան տեղումներով պայմանավորվածՙ որոշ ընկերություններ Երեւանում ուղեւորափոխադրումներն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այդ կապակցությամբ ասել է. «Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որեւէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաեւ շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները եւ չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը եւ նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետեւեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ եւ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»:

Միաժամանակ, քաղաքապետին զեկուցվել է, որ Երեւանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթը հայտեր չլինելու պատճառով հերթական անգամ չի կայանա: Մեր կողմից նշենք, որ սա երրորդ անգամն է, որ մրցույթը չի կայանում, ինչը վկայում է, որ 100 դրամ սակագնով հասարարակական տրանսպորտի գործունեությունը Երեւանում հեռանկար չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ