ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը. ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ գրքի շնորհանդեսը երեք լեզուներով` հայերեն, անգլերեն եւ թուրքերեն գիտական ուսումնասիրությամբ եւ 700 միավոր ականատես վերապրողների վկայություններով: Գիրքը հրատարակել է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըբ Զարաքոլուն: Շնորհանդեսին անձամբ կմասնակցի հրատարակիչը: Մուտքըՙ Տերյան 72-ից: |