RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1033, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՎ ՇՈՒՆԸ» ՊԱՐՏԱԴԻՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Հարավային Կալիֆոռնիայում գործող հումանիտար գիտությունների լութերական մասնավոր համալսարանըՙ CLU-ն դարձել է ամերիկյան հինգերորդ կրթօջախը, որն իր առաջին կուրսեցիների (մոտ հազար ուսանող) պարտադիր գրականության ցանկում ընդգրկել է Փիթեր Բալաքյանի հայտնի «Ճակատագրի սեւ շունը» հատորը: Այս մասին է տեղեկացնում Թալին Բաբայանը «Արմինն Միոր` Սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 30-ի համարում: Վերջին տարիներին նման որոշում ընդունել էին նաեւ Նյու Ջերսիի քոլեջը, Կոնեկտիկուտի համալսարանը, Սիեննա քոլեջը եւ Կոլգեյթ համալսարանը:

Լութերական համալսարանի ղեկավարները գտել են, որ Բալաքյանի հուշագրությունների հատորը հրաշալի միջոց է առաջին կուրսեցիներին ընդգրկելու «Փորձառությունների ծրագրում», որի նպատակն է զարգացնել ուսանողների շրջանում բարոյական դիրքորոշում դրսեւորելը իրենց մասնագիտական պարտավորություններում:

«Բալաքյանի գիրքը նպաստում է ինքն իրեն բացահայտելուն եւ դա մեր ծրագրի պայմաններին համահունչ է: Դա նեղ, անձնական բացահայտում չէ, այլ ավելի հեռուն է գնումՙ օգնելով այլոց հասկանալու, թե ինչքան կարեւոր է իրազեկ լինել իրենց անցյալի պատմությանը», նշել է այս առթիվ վերոնշյալ համալսարանում անգլերեն լեզվի պրոֆեսորի օգնական Ջեյմս Բոնդը:

«Ճակատագրի սեւ շունը» ունեցել է ավելի քան տասը հրատարակություններ, իսկ լույսընծայման 10-րդ տարեդարձի առթիվ վերահրատարակվել է լրամշակված (2 նոր գլուխների հավելումով) տարբերակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ