RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#213, 2013-12-06 > #214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 18:15:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1068, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԵՍԱՆՏ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Ձմռան այս շրջանում, երբ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերը նոր են մեկնել արձակուրդ, իսկ ղազախական ակումբներն արդեն սկսում են նախապատրաստությունը նոր մրցաշրջանին, սպասվում է հայ ֆուտբոլիստների թվի զգալի աճ Ղազախստանի առաջնության մասնակից թիմերում: Ղազախական ակումբները հետաքրքրված են հայ մի շարք ֆուտբոլիստներով:

Ինչպես տեղեկացնում է Sports.kz-ն, Ղազախստանի բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած Կիզիրորդինսկի «Կայսարը», որը դեկտեմբերի 9-ից Անթալիայում սկսել է ուսումնամարզական հավաքը, հետաքրքրվում է Հայաստանի միանգամից 5 ֆուտբոլիստներով: Խոսքը «Բանանցի» ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանի եւ Արտակ Եդիգարյանի, «Միկայի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի, փյունիկցի Արթուր Յուզբաշյանի եւ «Շիրակի» կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Բորիս Դիդիե Կադիոյի մասին է: Նրանք շուտով կմեկնեն Թուրքիաՙ փորձաշրջան անցնելու «Կայսարի» կազմում:

Ղազախական մյուս ակումբներն էլ են մտադիր հրավիրելու հայ ֆուտբոլիստների: Իսկ «Ակտոբեն», որի կազմում Ռոբերտ Արզումանյանը չեմպիոն հռչակվեց, լրջորեն է մտածում թիմ հրավիրել «Կրասնոդարի» եւ ՀՀ հավաքականի հարձակվող Մարկոսին: Վերջինս «Կրասնոդարում» գրեթե լիովին զրկվել է խաղալու հնարավորությունից, ինչն անդրադառնում է ֆուտբոլիստի մարզավիճակի վրա: Բավական է նշել, որ ամռանը «Կուբանից» «Կրասնոդար» տեղափոխվելուց հետո Մարկոսը նոր թիմում առաջնության ընդամենը 6 խաղի է մասնակցել:

Բացի Ռոբերտ Արզումանյանից, Ղազախստանում հանդես են գալիս նաեւ եւս 2 հայ ֆուտբոլիստներ: Գեւորգ Ղազարյանը վարձավճարով խաղում էր Կարագանդայի «Շախտյորում», որի հետ վերջերս 2 տարվա պայմանագիր է կնքել: «Կայրաթում» ելույթ է ունենում ՀՀ հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստՙ Արթուր Եդիգարյանը:

Նշենք, որ Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով: Այն մեկնարկում է մարտին, ավարտվում նոյեմբերին: Ղազախական ակումբները ներկայումս լավ են վարձատրում ֆուտբոլիստներին, ուստի պատահական չէ, որ Հայաստանի ներկայացուցիչները ձգտում են ընդգրկվել այդ երկրի թիմերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #215, 10-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ