ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ Ֆինլանդիայի Լապինլահտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը: 10 կմ մրցատարածությունը հաղթահարելով բոլորից արագ (19 րոպե 55,7 վրկ), հայ դահուկորդն արժանացավ ոսկե մեդալի: Արթուր Եղոյանը 90 մասնակիցների մեջ գրավեց 15-րդ տեղը, իսկ Թադեւոս Պողոսյանը 17-րդն էր: |