ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ՈՒՆԻ Վ. Պ. Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչիուլլիինՙ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմությունՙ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսեւորումներով եւ բարի ավանդույթներով: Նա հաջողություն է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն իր աշխատանքով կնպաստի հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնմանը եւ խորացմանը: Դեսպան Ռիչիուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի առավելագույնը հայ-իտալական համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Ռիչիուլլիին քննարկել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի խթանման, ապակենտրոնացված, կրթամշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: |