RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#214, 2013-12-07 > #215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013



Տեղադրվել է` 2013-12-10 23:36:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 987, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀՐԱՁԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ այդ մարզադպրոցի բաց առաջնությունը: Խաղարկվող մեդալները վիճարկեցին 4 մարզադպրոցների 62 հրաձիգներ: Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ հուշանվերներով, նրանց մարզիչներըՙ դրամական պարգեւներով, իսկ մասնակից սկսնակ մարզիկներըՙ հուշագավաթներով:

Իրեն լավագույն կողմերով դրսեւորեց հատկապես Ռազմիկ Մինասյանը, որը հաղթող ճանաչվեց 2 վարժությունումՙ վազող թիրախ, 10 մետր, 30+30 կրակոց եւ վազող թիրախՙ խառը վազք, 10 մետր, 2x20 կրակոց: Նշենք, որ առաջին վարժությունն օդամղիչ հրացանից էր, 2-րդըՙ օդամղիչ ատրճանակից:

Օդամղիչ հրացանից 10 մետր, 60 կրակոց մրցաձեւում 587 միավորով առաջին տեղը գրավեց Սուրեն Բալյանը: Նրան ընդամենը մեկ միավոր զիջեց Հրաչ Բաբայանը: Աղջիկները նույն վարժությունում 40 կրակոց կատարեցին: Այստեղ ամենադիպուկը Սուսաննա Հովհաննիսյանն էր:

Վազող թիրախ, 10 մետր, 20+20 կրակոց վարժությունում ոսկե մեդալի արժանացավ Աննա Հակոբյանը, որը վաստակեց 347 միավոր:

Օդամղիչ ատրճանակով 10 մետր, 60 կրակոց վարժությունում բոլորին գերազանցեց Ռոմիկ Վարդումյանը: Աղջիկները նույն վարժությունում 40 կրակոց կատարեցին: Լավագույնը Մարիամ Խաչատրյանն էր: Իսկ վազող թիրախՙ խառը վազք, 10 մետր, 2x20 կրակոց մրցաձեւում ամենադիպուկը Լաուրա Ավետիսյանն էր, որը վաստակեց 332 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #216, 11-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ