RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013



ԻՍՊԱՆԻԱ

Տեղադրվել է` 2013-12-17 23:38:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 20

«ՁԱԽ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ»ՙ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ

ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Վալենսիա (Իսպանիա)

Վերջերս Միսլատայի քաղաքապետարանում «Արարատ» հայկական միության ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւին միացել է նաեւ «Ձախ Միություն» կուսակցությունըՙ իր հերթին դիմում ներկայացնելով ավագանուն, առաջիկա նիստում հարցը քննարկելու համար: Կուսակցության խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան տեղի հայ ազգաբնակչության լավագույն բարեկամներից է, ում ուրախացնում են հայերիս ձեռքբերումները եւ անհանգստացնում մեր առջեւ ծառացած դժվարություններն ու խնդիրները: Նա, ի դեմս «Ձախ Միության», ակտիվորեն մասնակցում է հայկական միության կազմակերպած բազմաբովանդակ միջոցառումներին, մեկենաս լինում խնդիրների լուծմանը:

Կուսակցությունն իր դիմումի մեջ հակիրճ ներկայացնում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունը, պատճառներն ու հետեւանքները, դատապարտում մարդկության դեմ ուղղված այդ անմարդկային ու դաժան հանցանքը եւ հորդորում Իսպանիայի նախագահին, երկրի եւ Վալենսիայի խորհրդարաններինՙ հետեւել Միսլատայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկի դեկտեմբերի նիստի ընթացքում եւ, Սալվադոր Գարսիա դե լա Մոտայի լիակատար համոզմամբ, միաձայն կճանաչի Հայոց ցեղասպանությունըՙ այդպիսով դառնալով այդ իմաստով առաջին քաղաքն Իսպանիայում:

«Արարատ» հայկական միության, իսպանահայության եւ համայն հայության անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Միսլատայի քաղաքապետարանին եւ հատկապես «Ձախ Միությանն» ու նրա խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտային, իրենց անձնվեր գործի համար եւ եւս մեկ անգամ հորդորում Իսպանիայի կառավարությանըՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 18-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ