Ամեն դեկտեմբերին, կարելի է ասել` ողջ ամիսը Նոր տարվա առեւտուրը դառնում է հայ ժողովրդի գլխավոր օրակարգը: Թե ինչ են խոսում վիրտուալ տարածքում` Ուկրաինային տրվելիք ռուսական 15 միլիարդից, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի դեմ բողոքելուց, թե մի այլ «ակտուալ» թեմայից, ողջ հայությունը դեռ դեկտեմբերի սկզբին մի ականջով է հետեւում` ողջ էությամբ ընկղմվելով ...
«Ազգ»-ի երեկվա համարում մենք գրել էին, որ Կարսի օդանավակայանում ձերբակալվել, Իգդիր է տեղափոխվել եւ թուրքական իրավապահներին նախնական ցուցմունքներ է տվել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի Նախիջեւանի ինքնավարության Սադարակի մաքսային անցակետի պետ Միրմահոմեդ Սեիդովը:
«Հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման աշխատանքները կսկսվեն 2015 թվականի կեսերից ոչ շուտ», այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը : Նա նշեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու տարեկան ապրանքաշրջանառության առավելագույն ծավալը, փորձագիտական գնահատականներով, կկազմի 15-18 միլիոն տոննա: Այդ ...
Դեկտեմբերի 19-ի կեսօրին Մոսկվայումՙ Միջազգային առեւտրի կենտրոնում, սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա «մեծ» եւ երկարատեւ մամլո ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանել է ամեն տեսակ հարցերի: Դահլիճ մտնելով եւ լրագրողներին ողջունելովՙ նախագահն անմիջապես անդրադարձել է Ռուսաստանի վերջին մեկ տարվա տնտեսական ցուցանիշներին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Պուտինը նշել է, որ ...
Կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում որոշում ընդունեց առաջարկել Ազգային ժողովի նախագահինՙ 2013-ի դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր եւ միջազգային պայմանագրեր: Խոսքը մասնավորապես «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ...
Կառավարության որոշմամբ կստեղծվի Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, եւ որ պետք է հրավիրել նաեւ շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գրող Լեւոն Խեչոյանը վատառողջ է եւ գտնվում է Գերմանիայում: ՀՀ կառավարությունը երեկվա նիստում որոշվեց, որ գրող Լեւոն Խեչոյանի եւ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժման ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը կտրամադրի համապատասխանաբար 20.000 եւ 10.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Արդի իսլամի աղանդի հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա հետեւորդների ձեռքում հայտնվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 40 պատգամվորներին խայտառակող սեռական բնույթի տեսանյութեր: Թուրքական մամուլում այս լուրերն սկսել են շրջանառվել այն բանից հետո, երբ կոռուպցիայի եւ ապօրինությունների մեղադրանքների հիման վրա երեք նախարարների ...
Սիրիայի քաղաքացիական պատերազմը հետզհետե ավելի մեծ ազդեցություն է գործում իսլամական աշխարհի վրա: Դրա դրսեւորումներից մեկը դարձել է իրադրության ապակայունացումը հարեւան Լիբանանում եւ Իրաքում: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Սիրիայի տարածքն էլ աստիճանաբար վերածվում է տարբեր երկրներից եկած սուննի եւ շիա գրոհայինների բախումների մարտադաշտի:
Դժվար է ասել, թե արդյոք կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի հաստատած «ՀՀ քաղաքացու անձնագրի» եւ «ՀՀ քաղաքացու նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրենք դարձած օրինագիծը որքանո՞վ է նպաստում Հայաստանից արտագաղթի նվազեցմանը: Թվում է, որ արտագաղթի կասեցումը որպես ծրագրային առաջնահերթություններից մեկն ընդունած մեր կառավարության համար ցանկացած օրինագիծ պետք է ...
Բնապահպանության նախարարությանը կառավարության երեկվա որոշմամբ հատկացվեց մոտ 107,5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի եւ Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, իսկ մնացած գումարը` նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ:
Երեկ Երեւանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի եւ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջեւ: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներՙ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը: Հանդիպման ընթացքում պարոն Նայալը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ու հայ ...
Դեկտեմբերի 12-ին եւ 13-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ «Եվրասիական ինտեգրում. Տեղեկատվական մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին լրատվամիջոցների ղեկավարներ, քաղաքագետներ եւ քաղաքական վերլուծաբաններ, քաղտեխնոլոգներ եւ հայտնի լրագրող-վերլուծաբաններ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Վերակառուցման փուլ ապրող «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության եւ «Մոսկովսկիե նովոստի» թերթի նախաձեռնությամբ գումարված ...
Ռամկավար Ազատական կուսակցության «ՌԱԿ մամուլ» օնլայն պաշտոնական կայքը հրատարակել է լիբանանցի սննդաբան Քերոլ Սաադի «Հայաստանի համը» խորագրով հոդվածը, որտեղ նա հիացմունքով է արտահայտվում հայկական խոհանոցի ամենատարբեր արժանիքների մասին:
Պերճ Ստեփանյանը երկար ժամանակ հեռուստատեսության աշխատող էր: 1998-ից Երեւանի պետհամալսարանի հրատարակչության ղեկավարն է, 60-ն անց այդ մարդը մարմնավորում է հին դպրոցի ձեւավորած սերունդը, որի շարքերը հետզհետե նոսրանում են:
Առաջին անգամ չէ, որ նիւեորքաբնակ ազգային բարերար տէր եւ տիկին Էդուըրդ եւ Կարմէն Կիւլպենկեաններն իրենց Փաունդ Ռիջի ապարանքէն ներս կը հիւրընկալեն հանրայայտ արուեստագէտներ: Տօնական օրերու նախօրէին Մեթրոփոլիթըն օպերայի եւ Նիւ Եորքի ֆիլհարմոնիք նուագախումբի աստղեր յաճախ ուենցած են ելոյթ ընդարձակ եւ արուեստի գործերով հարուստ այս տան մէջ, ուր եկած է արուեստասէր ...
Աշխենն արդեն մի քանի տարի է ինչ պարբերաբար օգտվում է քաղաքային եւ համալսարանական գրադարաններից, բայց շատ հաճախ չի կարողանում գտնել պետք եկած գրականությունը. «Քննությունների շրջանում գործն էլ ավելի է դժվարանում, քանի որ գրադարանում եղած գրքերի քանակը չի բավականացնում ուսանողներին: Գրքեր կան, որոնց օրինակներն ընդհանրապես չկան գրադարաններում եւ դրանք մենք ստիպված ...
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջազգային փառատոնի գալա համերգը: Համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:
Դոկտ. Ալպեր Օքտեմի աջակցությամբ 2010-ին ստեղծված «պատմական հետազոտությունների պաշտպանության հիմնադրամը» (ՊՀՊՀ) նպատակ էր հետապնդում բացահայտելու 1915-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած խղճահարության գործողությունները, հանրությանը ներկայացնելու այն մարդկանց, ովքեր, ի գին զոհողությունների, պաշտպանել էին տառապյալներին: Հաստատությունը այժմ վերանվանվել է, ըստ «Հրանդ Դինք» հիմնադրամից ստացված հաղորդագրության, «Պատմության եւ հիշողության հետազոտությունների հիմնադրամ», եւ ընդլայնել ...
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 20-ից կմեկնարկի նոր նախագիծՙ «ՀԱՅՈՒ ՏԵՍԱԿ» խորագրով, հայագիտական դասախոսությունների շարքը:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ֆուտբոլի 2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի անցկացման կանոնակարգը: Ինչպես հայտնի է, 2016-ից սկսած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում 16-ի փոխարեն հանդես են գալու 24 հավաքականներ: Դա զգալիորեն մեծացնում է եզրափակիչի ուղեգիր նվաճելու Հայաստանի հավաքականի հնարավորությունները:
Սոֆիայում անցկացված կիոկուշին կարատեի միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան հայ կարատեիստները: Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ մրցումներին մասնակցած մեր 15 կարատեիստներից 10-ն արժանացան ոսկե մեդալների, 3-ը դարձան արծաթե մրցանակակիրներ:
Բրազիլիայի շախմատի առաջնությունում հաղթարշավն է շարունակում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որը հավակնում է չեմպիոնի տիտղոսին: 7-րդ տուրում Մխիթարյանը հերթական հաղթանակը տոնեց Ռաֆայել Դի Բեռարդինոյի նկատմամբ ու 6,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: 6-ական միավորով հայ շախմատիստին հետապնդում են Ցեզար Ումետսուբոն եւ Ռաֆայել Լեյթաոն:
ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ մեկ հորիզոնականով նահանջել եւ տարին եզրափակում է 35-րդ տեղում: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին մեր ընտրանին 75-րդ տեղում էր: Հայաստանի հավաքականն այս տարի մեծ թռիչք գործեց եւ իր պատմության մեջ նոյեմբերին հանգրվանեց ռեկորդայինՙ 34-րդ տեղում:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Դորտմունդի «Սուրբ Յոհաննես» հիվանդանոցում կազմակերպված բարեգործական միջոցառմանը: Նա ներկայացրել է «Բորուսիայի» նոր բարեգործական օրացույցն իր ինքնագրով: Միջոցառման ընթացքում Հենրիխը ստորագրել է 385 օրացույցի վրա, որոնցից յուրաքանչյուրը վաճառվել է 10 եվրոյով: Այդ գումարի կեսը կփոխանցվի «Դորտմունդի երեխաները վտանգի մեջ են» հիմնադրամին, որն օգնում է քաղաքի սոցիալապես անապահով ...
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 28 շախմատիստներից 20-ը մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին:
Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 28-ին կայացած վիճակահանությամբ 2015-ի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի պատանեկան հավաքականներն ընդգրկվել էին միեւնույնՙ 4-րդ խմբում: