ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸՙ 2015-Ի ԿԵՍԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ Ա. Մ. «Հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման աշխատանքները կսկսվեն 2015 թվականի կեսերից ոչ շուտ», այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը : Նա նշեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու տարեկան ապրանքաշրջանառության առավելագույն ծավալը, փորձագիտական գնահատականներով, կկազմի 15-18 միլիոն տոննա: Այդ ժամանակ հնարավորություն կստեղծվի ներդրումների վերադարձելիության համար, բայց այդ ցուցանիշին առաջին տարում չեն հասնի: |