RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013



Տեղադրվել է` 2013-12-19 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1046, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՊՈՒՏԻՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ»

Պ. Ք.

Դեկտեմբերի 19-ի կեսօրին Մոսկվայումՙ Միջազգային առեւտրի կենտրոնում, սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա «մեծ» եւ երկարատեւ մամլո ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանել է ամեն տեսակ հարցերի: Դահլիճ մտնելով եւ լրագրողներին ողջունելովՙ նախագահն անմիջապես անդրադարձել է Ռուսաստանի վերջին մեկ տարվա տնտեսական ցուցանիշներին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Պուտինը նշել է, որ 2013-ին երկրի ՀՆԱ աճը կազմել է 1,4-1,5 տոկոս: Սղաճը մինչեւ տարեվերջ կկազմի 6,1 տոկոսՙ անցյալ տարվա 6,6-ի դիմաց:

Ուկրաինական «Ունիան» գործակալության թղթակիցը Պուտինին հարցրել է. «Ռուսաստանը որքա՞ն կվճարեր Ուկրաինային, որպեսզի վերջինս չնայի Եվրոպայի կողմը»: ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինային Ռուսաստանի ցուցաբերած հսկայական օգնությունը թելադրվում է եղբայրական երկրի ու հիմնական գործընկերոջ ներկայիս ֆինանսական ու քաղաքական ծանր վիճակով:

«Հավատացնում եմ ձեզ, որ դա ամենագլխավոր պատճառն է, որը մեզ դրդեց ընդունել այդ որոշումը», նշել է Պուտինը:

Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինային հատկացվող օգնությունըՙ 15 մլրդ դոլարի վարկը, բնավ կապված չէ կիեւյան Մայդանի իրադարձությունների եւ Ուկրաինա-Եվրոմիություն բանակցությունների հետ: Ըստ Պուտինիՙ Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ Ուկրաինայի ասոցիացմանը, սակայն կպաշտպանի սեփական շուկան:

Պուտինը հիշեցրել է, որ «Գազպրոմը» անցյալում եւս քանիցս իջեցրել էր Ուկրաինային մատակարարվող գազի գները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ