RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013



Տեղադրվել է` 2013-12-19 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 921, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՆԴՐԵՅ ԲԱՐԱՆՈՎԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՀՊԵՆ-Ի ՀԵՏ

Մ. Հ.

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջազգային փառատոնի գալա համերգը: Համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համերգային ծրագրում կնհչեն միմիայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Ի դեպ, այս համերգային ծրագիրը երիտասարդական նվագախումբը կատարել է նաեւ Մոսկվայում:

Ի դեպ, Բարանովը կատարելու է Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», որի երաժիշտն ստեղծագործությունն սովորել է հատուկ փառատոնին կատարելու համար:

«Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված փառատոնը մեծ ոգեւորությամբ անցավ. փառատոնը նպաստեց ոչ միայն Խաչատրյանի գործերի քարոզչությանը, այլ նաեւ մենք փորձեցինք ներկայացնել նրա գործերն այլ ֆորմատով: Խոստանում ենք, որ փառատոնը կլինի ամենամյա, ինչը շատ մեծ պարտականություն է, քանի որ փառատոնը պետք է ամուր հիմք ունենա, որպեսզի շարունակություն էլ ունենա»,-ասաց Սմբատյանը:

Խոսելով Բարանովի մասին` Սմբատյանն ասաց, որ իրենք արդեն համագործակցել են. նոյեմբերի 24-ին, ՀՊԵՆ-ը Բարանովի հետ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համատեղ համերգով է հանդես եկել:

Բարանովը երաժշտական աշխարհ է մտնել նախքան... ծնվելը, քանի որ, ինչպես ասաց երաժիշտը, ծնվել է երաժիշտների ընտանիքում. «Երախտապարտ եմ ծնողներիս, որ լավագույն երաժիշտների միջոցով ինձ սովորեցրել են հասկանալ եւ սիրել դասական երաժշտություն: Ինձ համար ավելի հեշտ է կատարել երաժշտությունը, քան` խոսել դրա մասին», եւ ավելացրեց. «Ես վաղուց էի երազում Խաչատրյան կատարել եւ ահա այսօր ինձ տրվել է այդ առիթը: Կարծում եմ` այդ ստեղծագործությունը կմտնի իմ երգացանկ, քանի որ Խաչատրյանը բացառիկ կոմպոզիտոր է»:

Ի դեպ, Բարանովը 2012-ին մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին եւ հաղթելով` ստացել է Ստրադիվարիուսի «Հագինս» ջութակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ