RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013



Տեղադրվել է` 2013-12-19 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1125, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅՈՒ ՏԵՍԱԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 20-ից կմեկնարկի նոր նախագիծՙ «ՀԱՅՈՒ ՏԵՍԱԿ» խորագրով, հայագիտական դասախոսությունների շարքը:

Մշակութային արժեքների պահպանությանն ու տարածմանն ուղղված իր գործունեությամբ հայտնի «Կարին» ավանդական երգի-պարի խումբն այս նախաձեռնությամբ նպատակ ունի նպաստել հայ երիտասարդության շրջանում ազգային ինքնաճանաչողության բարձրացմանն ու մշակութային բարձր ճաշակի ձեւավորմանը:

Համաձայն նախագծի ձեւաչափիՙ յուրաքանչյուր ամիս կկազմակերպվի մեկական հանրամատչելի դասախոսություն հայագիտական որեւէ թեմայով: Դասախոսելու համար կհրավիրվեն կրթության, մշակույթի, գիտության, ռազմական եւ հոգեւոր ոլորտների լավագույն մասնագետներՙ ներկայացնելու հայի դիմագիծը, դրսեւորման առանձնահատկություններն ու նվաճումներն այս բնագավառներից յուրաքանչյուրում:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կարծիքովՙ նման դասախոսություններն առաջնային կարեւորություն ունեն երիտասարդ սերնդին ազգային գաղափարախոսության հենքի վրա կրթելու, դաստիարակելու, ռազմահայրենասիրական ոգի սերմանելու գործում:

«ՀԱՅՈՒ ՏԵՍԱԿ» շարքի առաջին դասախոսությունը, որը կվարի պարագետ Գագիկ Գինոսյանը, տեղի կունենա այսօր, դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00, Թեքեյան կենտրոնում:

Այս եւ առաջիկա բոլոր դասախոսությունների մուտքն ազատ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ