RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-12-19 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1152, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈ-2016-Ի ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԸՆԴԳՐԿՎԻ 4-ՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ֆուտբոլի 2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի անցկացման կանոնակարգը: Ինչպես հայտնի է, 2016-ից սկսած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում 16-ի փոխարեն հանդես են գալու 24 հավաքականներ: Դա զգալիորեն մեծացնում է եզրափակիչի ուղեգիր նվաճելու Հայաստանի հավաքականի հնարավորությունները:

2014-ի փետրվարի 23-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքում կայանալիք վիճակահանությամբ եվրոպական 53 հավաքականները կբաժանվեն 9 խմբի: 8 խմբերից յուրաքանչյուրում կլինեն 6-ական հավաքականներ, մեկումՙ 5: Քաղաքական նկատառումներից ելնելով ընտրական միեւնույն խմբում չեն ընդգրկվի Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Վրաստանը, Իսպանիան եւ Ջիբրալթարը:

Ընտրական մրցաշարի արդյունքներով խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած ընտրանին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն: Մյուս 4 ուղեգրերը անցումային խաղերում կվիճարկեն 3-րդ տեղը գրաված մնացած 8 հավաքականները, որոնք վիճակահանությամբ զույգեր կկազմեն: Առաջնության կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականն առանց ընտրական մրցաշարի իրավունք ունի մասնակցելու եզրափակիչ փուլին:

Արդեն հայտնի են 6 զամբյուղների կազմերը, որոնցում տեղաբաշխվել են հավաքականներըՙ հաշվի առնելով ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում գրաված դիրքը: Հաշվի են առնված 2010-ի աշխարհի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլում, 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլում, 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականների ցույց տված արդյունքները:

Հայաստանի հավաքականն իր վարկանիշով ընդգրկվել է 4-րդՙ D զամբյուղում: Այստեղ են նաեւ Լեհաստանի, Շոտլանդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ուելսի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Բելառուսի հավաքականները, որոնցից ոչ մեկի հետ ընտրական մրցաշարում մեր ընտրանին չի կարող հանդիպել:

Վիճակահանության ժամանակ յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է յուրաքանչյուր զամբյուղից մեկական հավաքական: Ահա մնացած զամբյուղների կազմը:

A. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա, Հունաստան, Ռուսաստան, Բոսնիա:

B. Խորվաթիա, Ուկրաինա, Շվեդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա, Չեխիա, Հունգարիա, Իռլանդիա:

C. Սերբիա, Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Նորվեգիա, Սլովակիա, Ռումինիա, Ավստրիա, Չեռնոգորիա:

E. Իսլանդիա, Հս. Իռլանդիա, Ալբանիա, Լիտվա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Կիպրոս:

F. Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Ֆարերներ, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար:

Որոշակիորեն փոխվել է ընտրական մրցախաղերի խաղացանկը: Եթե նախկինում ընտրական մրցախաղերը բոլոր խմբերում հիմնականում տեղի էին ունենում ուրբաթ եւ երեքշաբթի օրերին, ապա այժմ խաղերը կայանալու են հինգշաբթիից մինչեւ հաջորդ երեքշաբթի: Այսինքն, յուրաքանչյուր օր տեղի են ունենալու 3 խմբերի ընտրական հանդիպումներ, ինչը հնարավորություն կտա ֆուտբոլասերներին գրեթե մեկ շաբաթ ամեն օր հետեւելու ընտրական խաղերին: Այն հավաքականները, որոնք ընտրական առաջին խաղը կանցկացնեն հինգշաբթի օրը, հաջորդ հանդիպումը կանցկացնեն կիրակի օրը: Որոշ խմբերում 2 տուրերի խաղերը կանցկացվեն ուրբաթ եւ երկուշաբթի, մյուսներումՙ շաբաթ եւ երեքշաբթի օրերին: Այսպիսով, ֆուտբոլասերները հնարավորություն կունենան հանգստյան օրերին եւս հետեւելու ընտրական մրցախաղերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #223, 20-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ