ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵՑ 35-ՐԴ ՏԵՂՈՒՄ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ մեկ հորիզոնականով նահանջել եւ տարին եզրափակում է 35-րդ տեղում: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին մեր ընտրանին 75-րդ տեղում էր: Հայաստանի հավաքականն այս տարի մեծ թռիչք գործեց եւ իր պատմության մեջ նոյեմբերին հանգրվանեց ռեկորդայինՙ 34-րդ տեղում: Նախորդ ամսվա համեմատ անփոփոխ է մնացել լավագույն տասնյակըՙ Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Պորտուգալիա, Ուրուգվայ, Իտալիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Բրազիլիա: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայի հավաքականը, որը 18-րդ տեղում է: 22-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՌԴ հավաքականը, որին հաջորդում է մեր ընտրանին: Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 68. Ուզբեկստան, 81. Բելառուս, 94. Ադրբեջան, 95. Էստոնիա, 96. Մոլդովա, 101. Վրաստան, 102. Լիտվա, 114. Տաջիկստան, 116. Լատվիա, 128. Ղազախստան, 135. Թուրքմենստան, 147. Ղրղզստան: |