RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Տեղադրվել է` 2013-12-20 23:20:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 818, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ ԵՎ ԳՆԱՃ ՉԵՆ ԼԻՆԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հավաստիացնում են գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները

Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը եւ անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին, հավաստիացրին, որ նախատոնական օրերին այդ ապրանքատեսակի դեֆիցիտ չի լինի:

Առավել մանրամասնելով ձվի շուկայի իրավիճակը, Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի պահանջարկը` օրական 800-900 հազար ձու, տեղական արտադրողները բավարարում են: Հոկտեմբերին ներմուծվել են վառեկներ, որոնք դեկտեմբերին արդեն սկսել են ձվադրել, եւ կունենանք օրական 100-150 հազար լրացուցիչ ձու, ինչն ամբողջությամբ կբավարարի նախատոնական ավելացած պահանջարկը: Գյուղնախարարության վարչության պետը նաեւ համոզմունք հայտնեց, որ ձվի գնի բարձրացում նույնպես չի լինի եւ անգամ ամռանը հնարավոր է որոշ գնանկում:

Խոսելով մսամթերքի մասին` Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ այս տարվա երկորդ կեսից նկատված գնանկումը պայմանավորված է անասնագլխաքանակի ավելացմամբ: Տավարի մսի գինը նախկին 2600 դրամի փոխարեն այժմ կազմում է 2400-2500 դրամ: Նրա ներկայացմամբ` տավարի մսի գինը նվազել է 7-8 տոկոսով, իսկ խոզի եւ ոչխարի մսի գները` 20-30 տոկոսով:

Հայաստանից ոչխարներն արտահանվում են նաեւ հարեւան Իրան` տարեկան մոտավորապես 100 հազար գլխաքանակ: Վարչության պետն ավելացրեց, որ անասնագլխաքանակի աճի ցուցանիշով Հայաստանն անցյալ տարի առաջին տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրներում:

Գյուղատնտեսության փոխնախարարը ոչխարի արտահանման եւ ոչխարաբուծության զարգացման ցուցանիշը համարեց նախարարության ճիշտ քաղաքականության արդյունք, ինչի շնորհիվ ներկայումս Հայաստանում ոչխարների գլխաքանակը կազմում է մոտ 705 հազար: Նախատեսվում է այդ թիվը հասցնել 1,5 մլն-ի:

Տավարաբուծության եւ տավարի մսի արտադրության ծավալները կազմում են 48-50 հազար տոննա: Այստեղ էլ ծրագրվում է քայլեր ձեռնարկել այդ ցուցանիշը 10-11 հազար տոննայով ավելացնելու համար, ինչն ամբողջությամբ ինքնաբավ կդարձնի Հայաստանը տավարի մսի ապահովվածության առումով:

Նույն մոտեցումն է նախարարությունը որդեգրել նաեւ թռչնամսի արտադրության առնչությամբ: Ըստ Գրիշա Բաղիյանի` ներկայումս Հայաստան է ներկրվում 20-25 հազար տոննա թռչնի միս, իսկ տեղում արտադրվում է 7-8 հազար տոննա: Նպատակ կա տեղում արտադրվող թռչնի մսի ծավալները հասցել 20-25 հազա տոննայի:

Ձկնաբուծության ոլորտում անհրաժեշտություն կա անցնելու ջրի խնայողության ռեժիմի, քանի որ վերցվող ջուրն ավելին է, քան հավաքվողը: Դրա համար էլ պետք է ներդրվեն ջրի օգտագործման փակ եւ կիսափակ համակարգեր: Դրանով հանդերձ` փոխնախարարն աճ է ակնկալում նաեւ այս ոլորտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ