RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



Տեղադրվել է` 2013-12-20 23:20:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 792, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱԱԳ-ԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼՐՏԵՍՈՒՄԸ

Պ. Ք.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գործունեության քննությամբ զբաղվող փորձագետների հանձնաժողովը Սպիտակ տանը հանձնանարել է սահմանել աշխարհի ղեկավարների լրտեսման հստակ չափանիշներ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Նախագահ Բարաք Օբամային ներկայացրած զեկուցագրում հանձնաժողովը մասնավորապես հանձնարարել է մտցնել ԱԱԳ-ի կողմից հեռախոսազրույցների զանգվածային գաղտնալսման սահմանափակումներ: Փոխարենը, ըստ փորձագետների, ԱԱԳ-ն պարտավոր է առանձին որոշումներ ընդունել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առթիվ: ԱԱԳ-ին հանձնարարվում է որոշում ընդունելուց առաջ պարզել, թե գաղտնալսումը թույլ կտա՞ արդյոք տեղեկանալ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, հիմքեր կա՞ն կարծելու, թե ինչ-որ տեղեկություն թաքցվում է ԱՄՆ-ի իշխանություններից եւ գոյություն ունե՞ն արդյոք այդ տեղեկությունները ստանալու ուրիշ եղանակներ: Բացի դրանից, ԱԱԳ-ին խորհուրդ են տալիս գնահատել գաղտնալսման հնարավոր բացասական հետեւանքը, եթե այդ մասին հայտնի դառնա հանրությանը:

Հանձնաժողովը նաեւ խորհուրդ է տվել հեռախոսները գաղտնալսելիս օգտվել հեռահաղորդակցական ընկերությունների կամ ԱԱԳ պատվերները կատարող մյուս ձեռնարկությունների ծառայություններից: Փորձագետները հանձնարարում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ստանալ ԱՄՆ Օտարերկրյա հետախուզությունների վերահսկման գործելու դատարանի հատուկ թույլտվությունը:

ԱԱԳ գործունեությունը քննում է նախագահ Օբամայի հանձնարարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը: Վերջերս շատ է խոսվում ԱԱԳ-ում սպասվող բարեփոխումների մասին:

Համացանցից եւ հեռախոսից օգտվողների նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների լայնածավալ լրտեսման մասին հայտնի էր դարձել 2013-ի ամռանըՙ ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի տեղեկությունների շնորհիվ: Մասնավորապես պարզվել էր, որ Վաշինգտոնը գաղտնալսել է աշխարհի 35 ղեկավարների (այդ թվումՙ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի) հեռախոսները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ