«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում: Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: Այդ նպատակով կարող եք. - այցելել հիմնադրամի գործադիր վարչություն (կառավարական 3-րդ շենք), - փոխանցումներ կատարել հիմնադրամի` բանկերում գործող հաշվեհամարներին, - կատարել առցանց նվիրատվություն` այցելելելով donate.himnadram.org: |