RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21 > #225, 2013-12-24 > #226, 2013-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013



ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ -110

Տեղադրվել է` 2013-12-20 23:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 856, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՁԱՅՆԱԴԱՐԱՆ` ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության եւ «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում` թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը: 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ եւ բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա:

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակության թողարկումը նախատեսված է 1000 օրինակով: Երկերի թվայնացված անթոլոգիան լույս է տեսել առաջին անգամ: Բազմաժանր ստեղծագործությունների կատարողական կազմում ընդգրկվել են համաշխարհային հռչակ վայելող, հայ եւ օտարազգի պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ սիմֆոնիկ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են իր` հեղինակի ղեկավարությամբ:

«Ժամանակն առաջ է շարժվում... տեխնոլոգիաները զարգանում են` սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները շարունակում են փայլել անկախ ժամանակներից` լուսավորելով մարդկության ճանապարհը: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Այն թույլ է տալիս կյանքն ընկալել հոգու աչքերով եւ զգալ երաժշտության անսահման մեծ ուժը:

Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինքնատիպ այս հավաքածուն թողարկվել է ոչ կոմերցիոն նպատակով եւ նախատեսված չէ վաճառքի համար: Ակնկալվում է այն տրամադրել աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին եւ հաստատություններին, կոմպոզիտորական միավորումներին եւ դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: Սերունդներին հղվող պատգամը կարեւոր է. սիրով փափայել մեզ հասած փայլուն ստեղծոգործական ժառանգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #224, 21-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ