ԿԱՄԻԼ ՍԵՆ ՍԱՆՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ Մ. Հ. Դեկտեմբերի 25-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնեն Կամիլ Սեն Սանսի Սուրբ Ծննդյան օրատորիայի երեւանյան պրեմիերան: Համերգային ծրագրում հանդես կգան` սոպրանո Իրինա Զաքարյանը, ալտ` Նարինե Անանիկյանը, մեցցո-սոպրանո` Ելեն Եղիազարյանը, տենոր` Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն` Առնոլդ Քոչարյանը, երգեհոն` Աննա Բակունցը, տավիղ` Սոնա Ենգիբարյանը: Համերգային ծրագիրը կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: |