ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ Orange-Ի ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՈՎ ԲՋՋԱՅԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ P3 գերմանական աուդիտորական ընկերության կողմից Հայաստանում եւ եվրոպական մի շարք այլ երկներում կատարված միջազգային ուսումնասիրության արդյունքներով, 3G ինտերնետից սմարթֆոններով օգտվելու արագության չափանիշով Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն առաջինն է Հայաստանի օպերատորների եւ առաջին անգամՙ նաեւ եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես մուտքը վեբ կայքերՙ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը եւ վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: «Հայաստանում եւ անգամ Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում առաջինը ճանաչվելը մեզ համար կարծես ամանորյա նվեր լինի, որը պարգեւատրում է մեր աշխատակիցների ջանքերը: Ամբողջ տարի մենք աշխատել ենք, որպեսզի Orange-ի խանութներում ստեղծենք սմարթֆոնը լավ առաջարկի հետ ձեռք բերելու ամենագրավիչ պայմանները. լայն ընտրություն, լավ գին, ապառիկ 0%-ով, լավագույն հետվաճառքային սպասարկումը, հեռախոսների ապահովագրություն: Այժմ մեզ համար շատ ուրախալի է նշել, որ երբ Orange-ի խանութներում բաժանորդները ձեռք բերեն սմարթֆոններ մեր ծառայությունների հետ միասին, նրանք նաեւ կօգտվեն բջջային ինտերնետի լավագույն որակից ու արագությունից»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը : Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներում: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առեւտրային շրջաններում եւ արվարձաններում: Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը: |