RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3473, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵ՞ՏՔ Է ՂՐԻՄԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անմիջապես պատասխանեմՙ ոչ, պետք չէ:

Այդ պարագայում հաջորդ հարցերն են հետեւում.

Եթե Ռուսաստանին պետք չէ Ղրիմը, ապա ինչո՞ւ թույլ տվեց, որ ստեղծվի այս հակամարտությունը, որը Բեռլինի պատի փլուզումից հետո քաղաքական (առայժմ) լրջագույն տագնապն է աշխարհում: Ինչո՞ւ էր Մոսկվան առաջին իսկ օրվանից իր կոշտ հայտարարություններով հրահրում հեղափոխական կրակը Մայդանում, որի տերերը բնավ էլ չէին թաքցնում իրենց հակառուսական տրամադրությունները մեկ կողմից, իսկ արեւմտամետ դիրքորոշումներըՙ մյուս: Ինչո՞ւ այժմ, երբ նախագահ Յանուկովիչը փաստորեն իշխանազրկված է արդեն, Ռուսաստանի նախագահը նրան վերցրել է իր պաշտպանության տակ, այնինչ դեռ նախորդ ամիս նույն երկրի վարչապետը նրան նմանեցնում էր «քրջի կտորի», որի վրա ընդդիմադիրներն իրենց ոտքերն են սրբում: Ինչո՞ւ է հիմա, երբ Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը ուղղակիորեն ներգրավված են տագնապի մեջ, Մոսկվան նոր է սկսել հրահրել հակամայդանական ընդվզումներ հարավային եւ արեւելյան Ուկրաինայում եւ հատկապես Ղրիմում:

Ինչուները շատ են եւ այդ բոլորի սպառիչ բացատրությունները այս պահին դժվար է իմանալ: Առայժմ միայն կարելի է ասել, որ այս բոլոր անհամապատասխանությունները, ուշացումներն ու հետադարձ քայլերը ճիշտ եւ ճիշտ համապատասխանում, հարազատ են հին ռուսական կայսերապետական ոճին, երբ կարեւորագույն հարցեր լուծում են ստանում միապետի բռունցքի հարվածովՙ սեղանին...

Այսուամենայնիվ Ռուսաստանին իրոք պետք չեն ոչ Ղրիմը եւ ոչ էլ Օդեսան եւ ուկրաինական մյուս բնակավայրերը: Ռուսաստանին այժմ եւ միշտ պետք է Կիեւում մի իշխանություն, որը ՆԱՏՕ-ին կամ որեւէ այլ ուժի բնավ ու երբեք չի բերի Սեւաստոպոլ: Ղրիմում գտնվող ռազմաբազաները Ռուսական պետության, ռուսական որեւէ իշխանության, կայսերական նկրտումներ ունեցող կամ ոչ, գոյության գլխավոր կռվաններից են: Երեւակայել անգամ չի կարելի մի Ռուսաստան, որը զրկված լինի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից վերահսկվող նեղուցներով ամրափակ Սեւ ծովում տիրություն անելու հնարավորությունից:

Եվ Արեւմուտքը, ներկա պարագայում եւ առաջին հերթին Ուկրաինան պետք է լավ հասկանան դա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ