«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ 2014» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ Մ. Հ. Հուլիսի 23-ից օգոստոսի 6-ը Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի կողմից Աղվերանում կազմակերպվում է «Մշակույթների երկխոսություն 2014» միջմշակութային փառատոնը: Ծրագրի նպատակն է` բարձրացնել աշխարհի տարբեր կողմերից ժամանած երիտասարդների միջմշակութային զգայունությունը եւ բարձրացնել մասնակիցների գիտակցության աստիճանը մշակութային տարբեր արտահայտումների վերաբերյալ: 15 երկրներից տարբեր ազգությունների շուրջ 100 երիտասարնդեր կգան Հայաստանՙ ներկայացնելու իրենց մշակույթը եւ ծավալելու երկխոսություն ազգային արվեստի, երաժշտության, ֆիլմի, պարի, բանահյուսության, ավանդական եւ ծիսական խաղերի, ազգային խոհանոցի եւ դիցաբանության միջոցով: Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաեւ տեսական ուսուցողական բլոկներ միջմշակութային հաղորդակցման, միջմշակութային ուսուցման եւ խաղաղության մշակույթի մասին: «Մշակույթների երկխոսություն» փառատոնը այս շարքի արդեն 4-րդ ծրագրին է: Նախորդ փառատոնները կազմակերպվել են 2006, 2007 եւ 2008 թթ.: |